Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մահացել է Սոս Հմայակի Սիսակյանը

Մահացել է Սոս Հմայակի Սիսակյանը

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ հուլիսի 2-ին 78 տարեկանում կյանքից հեռացավ բժշկագիտության բնագավառում ականավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Հմայակի Սիսակյանը:

Սոս Հմայակի Սիսակյանը ծնվել է 1936թ.-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում: 1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1970թ.-ից աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում` որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1989-2008թթ.-ին ղեկավարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնը:

Նրա կողմից մշակվել և ներդրվել է փորձարարական պայմաններում սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր մեթոդ: Պրոֆեսոր Սիսակյանը «Բժշկական կենսաբանություն» բուհական դասագրքի, ինչպես նաև 200 գիտական աշխատությունների հեղինակ է:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ:

Տեղեկացնում ենք, որ Սոս Սիսակյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս/թ հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, ք. Երևան, Նալբանդյան 47 հասցեում, հուղարկավորությունը՝ հուլիսի 5-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Հայրապետ Քալաշյան

04.07.2014

Խորին ցավակցություններս եմ հայտնում Սոս Հմայակիչի ընտանիքին ու բոլոր ճանաչողներին: Մեծ կորուստ է հայ գիտության համար:

ARMEN

03.07.2014

ANZAMB EM CHANACHUM PARON SISAKYANIN U XOR CAV APRECI AYS VAT LUR@ LSELIS .DZES ERKNAYIN HANGSTUTJUN EV PARQ PARQ U HAVITENAKAN KYANKKKKKKKKK

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ